Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը
Իրավունք
16:05 13/03/2025
Հայաստան

Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը

Փետրվարի 13-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն զանգահարած կինը հայտնել էր, որ անհայտ անձը մտել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող իրենց բնակարան, սակայն տեսնելով իր տասնամյա տղային` հեռացել է:

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, նաև ուսումնասիրել են տարածքը հոսկող սարքի տեսագրությունը:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ բնակարան ապօրինի մուտք գործելուն և գողության փորձին մասնակցել է երկու անձ:

Նրանցից մեկը` 27-ամյա երիտասարդը, փետրվարի 27-ին մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվել, գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի մարզային վարչություն: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Իրավապահները շարունակում են միջոցառումները մյուս կասկածյալ 36-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Placeholder
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը