Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնարավոր է Արսեն Զախարյանը չհայտավորվի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին
«Ռեալ Սոսյեդադը» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղի կազմը հավաքելու հարցում խնդիրների է բախվել։ Իսպանական ակումբը կարող է չհայտավորել կիսապաշտպան Արսեն Զախարյանին։
Զախարյանը չի կարողացել թիմի հետ թռչել Մեծ Բրիտանիա։ Marca-ի համաձայն, վիզայի հետ կապված խնդիրներ են եղել։ Նմանատիպ խնդրի պատճառով Մանչեսթեր չի մեկնել նաև Մալիից «Սոսյեդադի» պաշտպան Ամարի Տրաորեն:
Ըստ աղբյուրի, Զախարյանն ու Տրաորեն, բաց թողնելով նախախաղային մարզումը, ակումբի վայր կժամանեն հանդիպման օրը։
sport.ru-ն գրում է, որ «Ռեալ Սոսյեդադը» մարտի 12-ին չարտերային չվերթով մեկնել է Մեծ Բրիտանիա։ Այսօր կկայանա իսպանական ակումբի պատասխան հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում։ Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։