«Ժողովուրդ». Առաջիկա շաբաթները Գյումրիում և Փարաքարում թեժ են լինելու
Օրվա մամուլ
09:19 13/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Առաջիկա շաբաթները Գյումրիում և Փարաքարում թեժ են լինելու

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Շաբաթ՝ մարտի 15-ին, մեկնարկելու է Արմավիրի և Շիրակի մարզերի ՏԻՄ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև մարտի 28-ը` 24:00-ն։ Քվեարկության և դրա նախորդ օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ամերձ աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը բավականին խիստ հրահանգել է, որ «պարտվել չկա, պետք է ձգտել` հավաքելու 50 + ձայն» և քաղաքապետ դարձնելու իրենց թեկնածուներին: Սակայն այդ հավանականությունը բավականին փոքր է: Տեղեկացանք, որ այսօր՝ նախընտրական քարոզարշավից առաջ, տեղի է ունենալու ՔՊ վարչության հերթական նիստը, որի ընթացքում ակնկալվում է, որ հստակ գործողությունների պլանը կդրվի սեղանին՝ գովազդային վահանակներից ու պաստառներից մինչև քվեախցիկ ուղղորդելու գործողությունների շարքը։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Գյումրի համայնքում գրանցված հետևյալ կուսակցությունների ու դաշինքների շարքը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -1 Սարիկ Մինասյան
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» – 2 Վարդան Ղուկասյան
«Ապրելու երկիր» կուսակցություն – 3 Կարեն Մալխասյան
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 4 Կարեն Սիմոնյան
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» – 5 Արտյոմ Թումանյան
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 6 Լևոն Բարսեղյանի առաջնորդությամբ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 7 Սուրեն Սուրենյանց
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 8 Մարտուն Գրիգորյանի
«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 9 Ռուբեն Մխիթարյան:

Իսկ Փարաքար համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1 Լյուդվիգ Գյուլնազարյան
«Միասնություն» կուսակցությունների դաշինք – 2 Վալոդյա Գրիգորյան
«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 3 Դավիթ Մինասյան
«Կայունություն» կուսակցություն – 4 Գոռ Սարիբեկյան

Այսպիսով, առաջիկա շաբաթները Գյումրիում և Փարաքարում թեժ են լինելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։


 

Placeholder
«Ժողովուրդ». Առաջիկա շաբաթները Գյումրիում և Փարաքարում թեժ են լինելու