Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին։
«Հացադուլը պարզապես բողոք չէր, այլ դատավարության անարդարության վրա ուշադրություն հրավիրելու փորձ»,-նշել է նա։
Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով հեռախոսազրույցի ընթացքում երկու աուդիո հաղորդագրություն է փոխանցել Բաքվի բանտից՝ խնդրել է, որ դրանցից մեկը հրապարակվի այսօր, մյուսը՝ կիրակի։
Նա նաև ասել է, որ հաջորդ անգամ ելույթ կունենա միայն եզրափակիչ դատական նիստին, եթե նիստին ներկա լինեն միջազգային հանրության ներկայացուցիչներ։
Այսօր հրապարակված աուդիոուղերձում, մասնավորապես, ասվում է, որ նրա հացադուլը ոչ միայն բողոքի ակցիա էր, այլ դատավարության անարդարության և հայության ընդհանուր վիճակի վրա ուշադրություն հրավիրելու փորձ.
«Ես մի քանի նպատակ ունեի, թե ինչու եմ հացադուլ արել.
ցույց տալ, որ դատարան չկա, բայց դատավարություն է ընթանում.
ցույց տալ, որ ոչ թե ես եմ դատվում, այլ ողջ հայությունը և ինքը՝ պետությունը.
ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին բոլոր նրանք, ովքեր իրենց սրտում ուրախ կլինեին մնալ և ապրել այստեղ (Արցախում) և չհեռանալ»։