Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր է նվաճել
Օրվա թեմա
10:07 13/03/2025
Հայաստան

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր է նվաճել

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին մրցափուլում Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ին Երևանում ուժերը չափել է Ղազախստանի ընտրանու հետ և հաղթեց 4:2 հաշվով:

Այսպիսով, Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճել է ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության:

ՀՖՖ հաղորդմամբ, ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում և Լատվիայում 2026 թվականի հունվարի 18–ից փետրվարի 8-ը։

Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն ասել է. «Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք։ Այսօր մենք հաղթել ենք Եվրոպայի երկրորդ, իսկ աշխարհի երրորդ հավաքականին, իսկ դա վկայում է այն մասւն, որ մենք մեծ ներուժ ունենք»։ 

Լուսանկարները՝ ՀՖՖ ֆեյսբուքյան էջից։ 

 

 

Placeholder