Ինչ է իրենից ներկայացնում «իրական Հայաստան» ասված «գաղափարախոսությունը». Քաղաքագետ
Քաղաքական
10:51 13/03/2025
Հայաստան

Ինչ է իրենից ներկայացնում «իրական Հայաստան» ասված «գաղափարախոսությունը». Քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «իրական Հայաստան» գաղափարախոսության քննարկումներին, գրում է.

«Ովքեր դեռ այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում «իրական Հայաստան» ասված «գաղափարախոսությունն», ապա մի քանի թեզերով դա պարզ ներկայացնեմ։

- Մենք շրջափակված ենք Թուրքիայով և Ադրբեջանով և այս «իրողությունը« չենք կարող փոխել։
- Մեր ոչ հեռավոր նախնիները դա չեն հասկացել, չեն ցանկացել ապրել Թուրքիայի ու Ադրբեջանի կազմում, ապստամբել են ու պատժվել են։
- Մեր թշնամությունը թուրքերի հանդեպ օգտագործել են օտար ուժերն իրենց իմպերիալիատական նպատակների համար։
Դրա համար մենք պետք է ընկալենք այս «իրողությունն»  ու.
- կատարենք բոլոր պահանջները,
- մոռանալ Ցեղասպանությունը, որի համար մենք ինքներս ենք մեղավոր, քանի որ անկախ պետականություն ենք ցանկացել,
- հրաժարվել Արցախից, ինչը գիտակցված կերպով արել է  «Իրական Հայաստան» կառուցող գործող իշխանությունը,
- փոխել մշակույթը, պատմությսն դասագրքերը, ջնջել անցյալի գրականությունը, որոնք ներծծված են ազգայնականությամբ և հակաթրկությամբ,
- այս, թե այն ձևակերպմամբ զիջել Սյունիքը, որը թյուրքական աշխարհի խոչընդոտն է, գուցե նաև Սևանի մի հատվածը,

Այս ամենն անելուց հետո, թուրքերը մեզ կխղճան, հիմնավոր պատճառ չեն ունենա մեզ հետ թշնամություն անելու և մենք ներկա  Հայաստանի որոշ հատվածից  կստանանք  «Իրական Հայաստան«  և, գուցե,  կկարողանանք գոյություն պահպանել։

Սա մշակված թեզեր են, որի գաղափարախոսն է Ժիրայր Լիպարիտյանը, ՔՊ-ի, և ոչ միայն ՔՊ-ի, հոգևոր հայրը»։

Placeholder