Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Արարատ Միրզոյանն այսօր ինչո՞վ է հպարտանալու ԱԺ-ում. Խորհրդարանը կքննարկի կառավարության 5-ամյա ծրագրի կատարումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօրվանից խորհրդարանը կքննարկի կառավարության 5-ամյա ծրագրի 2024 թ. կատարման արդյունքների մասին զեկույցը։ Ընթացակարգի համաձայն՝ նախ կքննարկվի հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստին, որտեղ քննարկվելուց հետո կընդունվի ի գիտություն։ Առաջինը խորհրդարանին հաշվետու կլինի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ այսօր:
Ըստ կարգի, նա պետք է այցելի ԱԺ և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնի իր ղեկավարած ոլորտում անցած տարի կատարված աշխատանքները։ «Զեկույցը ներառում է կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ։ Նշեմ, որ զեկույցում ներառված են նաև 2024-ին Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաև՝ միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները, որոնք ևս ի ցույց են դնում կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները»,- կառավարությունում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մինչդեռ 150 էջանոց զեկույցում սոսկ արձանագրումներ են, թվային վիճակագրություն:
Դիցուք, Արարատ Միրզոյանն այսօր հպարտանալու է անցած տարի Երևանում կազմակերպված «նախադեպը չունեցող» մի քանի միջոցառումներով: Խոսքը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպման ու գործարար համաժողովի, սեպտեմբերի 9-11-ը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասին է: Հատկապես ողբերգական է հնչում վերջին միջոցառումը` 2023-ին Արցախի էթնիկ զտումների և 15 թվի ցեղասպանության քաղաքականությունից հրաժարվելու ֆոնին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: