«Ժողովուրդ». Դրամահավաքը շարունակվում է. ՔՊ-ի հաշվին տարբեր գործարարներ, զանազան ոլորտների անձինք գումարներ են փոխանցել
Օրվա մամուլ
08:54 14/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Դրամահավաքը շարունակվում է. ՔՊ-ի հաշվին տարբեր գործարարներ, զանազան ոլորտների անձինք գումարներ են փոխանցել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մարտի 9-ին` կիրակի օրը, Նիկոլ Փաշինյանը իր ողջ թիմին հավաքել ու Գյումրի էր գնացել՝ Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գալա միջոցառում անցկացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Փաշինյանը ՔՊ վարչության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պետք է երկու ընտրությունների կապակցությամբ դրամահավաք իրականացնել, ու դրա մեկնարկը տվել են կիրակի օրը:

Մեր աղբյուրները նշում են, որ այս անգամ դրամահավաքը ՔՊ-ականներն իրականացրել են բացառապես անկանխիկ ձևով. ՔՊ-ի հաշվին տարբեր գործարարներ, զանազան ոլորտների անձինք գումարներ են փոխանցել: Մենք տեղեկացանք նաև, որ դրամահավաքը մինչև հիմա շարունակվում է, ու մի քանի օր դեռ ՔՊ-ի հաշվին գումարներ կփոխանցեն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից պարզել, թե ի վերջո ինչքան գումար են «հավաքագրել» այս օրերին ընտրությունների համար կազմակերպված դրամահավաքից, վերջինս ասաց՝ դեռևս չեն ամփոփել, դեռ ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը: «Մենք առաջիկայում հաղորդագրություն կտանք, թե ինչքան գումար է հավաքվել», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Ալեքսանյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:


 

Placeholder
«Ժողովուրդ». Դրամահավաքը շարունակվում է. ՔՊ-ի հաշվին տարբեր գործարարներ, զանազան ոլորտների անձինք գումարներ են փոխանցել