Երբ վավերացվի Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը, ԵՄ-ի հետ դիտորդների հարցով ընդունելի լուծումների կգանք. Միրզոյան
Քաղաքական
16:10 14/03/2025
Հայաստան

Երբ վավերացվի Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը, ԵՄ-ի հետ դիտորդների հարցով ընդունելի լուծումների կգանք. Միրզոյան

«Հայաստանում  ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայվել է  մեր առաջարկությամբ, խնդրանքով, նպատակն է ապահովել, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սահմանամերձ  շրջաններում կայունությանը»,-  ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ պետք է արձանագրել՝ տեղակայումից ի վեր դիտորդական առաքելությունը
ծառայել է այս նպատակին, ստացված է այս առաքելությունը։

«Այն պահին, երբ կստորագրվի  Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ համաձայնագիրը, կվավերացվի, ուժի մեջ կմտի,  այդ կայունությունն ու  խաղաղությունը այլևս շատ  իստիտուցիոնալ կդառանա։

Վստահեցնում եմ՝ մենք, երբ որ այս համաձայնագիրը կստորագրի, կվավերացվի, ուժի մեջ կմտնի, մենք մեր եվրոպական միության գործընկերների հետ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի, փոխշահավետ լուծումների կգանք», ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին հայտարարվել է, որ ավարտվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին  համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները։ Ադրբեջանից հայտնել էին, որ Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը և մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ դիվանագիտական վեճերին, բանավեճերին»։

 Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն այսօր հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության առկայությունը ադրբեջանա-հայկական սահմանին լուրջ ռիսկեր է ստեղծում Հարավային Կովկասում կայունության համար։

Placeholder
Երբ վավերացվի Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը, ԵՄ-ի հետ դիտորդների հարցով ընդունելի լուծումների կգանք. Միրզոյան