Վաղ է խոսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների մասին. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար
Քաղաքական
15:14 14/03/2025
Տարածաշրջան

Վաղ է խոսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների մասին. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Դեռ վաղ է խոսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների մասին։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Նա նշել է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության առկայությունը ադրբեջանա-հայկական սահմանին լուրջ ռիսկեր է ստեղծում Հարավային Կովկասում կայունության համար։

Ըստ նրա, նույնիսկ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի պայմաններում, Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ է, որ դադարեցվի Հայաստանի ռազմականացումը և երրորդ երկրների ներկայություն չլինի հայ-ադրբեջանական սահմանին։

Հիշեցնենք՝ նախօրեին հայտարարվել է, որ ավարտվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին  համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները։ ՀՀ ԱԳՆ-ից նշել են, որ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Այսօր արդեն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանն առաջարկում է  հնարավորինս արագ, շուտափույթ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի, այլ մանրամասների շուրջ։ 

Placeholder
Վաղ է խոսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների մասին. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար