Թբիլիսիի միջազգային օդանավակայանից նոր թռիչքուղի է ավելացել
Տարածաշրջան
20:51 14/03/2025
Տարածաշրջան

Թբիլիսիի միջազգային օդանավակայանից նոր թռիչքուղի է ավելացել

Թբիլիսիի միջազգային օդանավակայանից թռիչքներին նոր ուղղություն է ավելացվել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ խոսքը Ատիրաու-Թբիլիսի-Ատիրաու ուղու մասին է, որի առաջին չվերթը կկատարվի մայիսի 27-ին։

Օդանավակայանների ասոցիացիայի տարածած տեղեկատվության մեջ նշված է, որ թռիչքները կիրականացնի ղազախական Air Astana ավիաընկերությունը՝ շաբաթական երեք անգամ հաճախականությամբ։ Տոմսերն այժմ կարելի է ձեռք բերել ավիաընկերության www.airastana.com կայքում:

Օդանավակայանի ասոցիացիան նաև հայտարարել է, որ ամառային սեզոնին Air Astana-ն ուղիղ չվերթեր կիրականացնի Ալմաթիից դեպի Թբիլիսի՝  շաբաթական 9 չվերթ:

 

Placeholder
Թբիլիսիի միջազգային օդանավակայանից նոր թռիչքուղի է ավելացել