Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունները
Քաղաքական
22:43 14/03/2025
Տարածաշրջան

Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ռուսաստանի անունից հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատումը շուրջ բանակցությունների ավարտը։ Աջակցում ենք հայ-ադրբեջանական լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականներին եռակողմ համաձայնագրերով։

Մենք նպատակ ունենք հնարավոր աջակցությունը ցուցաբերել խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացմանը նաև Բաքվի և Երևանի միջև մնացած խնդիրների, ներառյալ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ընդհանուր սահմանի սահմանազատման և հումանիտար հարցերի հետ կապված հարցերում՝ գործընկերների համար ընդունելի չափով և ձևով։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Ի.Ա.Խովաևը պատրաստ է այցելել Բաքու և Երևան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար։

Մենք հաստատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։

Placeholder
Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունները