Պուտինը ըմբռնումով է մոտեցել  Թրամփի՝ ուկրաինացի զինվորներին խնայելու կոչին
Քաղաքական
21:13 14/03/2025
Աշխարհ

Պուտինը ըմբռնումով է մոտեցել Թրամփի՝ ուկրաինացի զինվորներին խնայելու կոչին

Վլադիմիր Պուտինը կարդացել է Դոնալդ Թրամփի՝ ուկրաինացի զինվորներին խնայելու կոչը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Ավելի վաղ ուրբաթ օրը Թրամփը հայտարարել էր, որ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովը արդյունավետ բանակցություններ է ունեցել Ռուսաստանի առաջնորդի հետ և խնդրել է նրան խնայել շրջապատված ուկրաինական զորքերը:

Հիմնական կետերը.

Պետության ղեկավարը ըմբռնումով է մոտեցել ԱՄՆ նախագահի կոչին՝ առաջնորդվել ուկրաինացի զինվորականների նկատմամբ մարդասիրական սկզբունքներով.

Դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է ուկրաինական ղեկավարության հրամանը իր զինվորականներին՝ զենքերը վայր դնելու և հանձնվելու վերաբերյալ

Զենքերը վայր դնելու և հանձնվելու դեպքում ուկրաինացի զինվորներին երաշխավորվելու է կյանքը և արժանապատիվ վերաբերմունքը.

Ուկրաինացի զինյալները բազմաթիվ հանցագործություններ են կատարել Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ.

Թրամփը և նրա վարչակազմն ամեն ինչ անում են հարաբերությունները վերականգնելու համար.
իրավիճակը այս ոլորտում սկսում է տեղից շարժվել, տեսնենք՝ ինչ կլինի։

«ԱՄՆ նոր վարչակազմը՝ նախագահ Թրամփի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որպեսզի գոնե մի բան վերականգնի այն, ինչը գործնականում զրոյի հասցվեց՝ ոչնչացված ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից»։

Նախօրեին Պուտինը ասել էր, որ ընդհանուր առմամբ պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկած գաղափարը, սակայն կան նրբերանգներ, որոնք կարևոր է հաշվի առնել։ Մասնավորապես, նա բարձրացրել է Կուրսկի շրջանում ուկրաինական ստորաբաժանումների հարցը։

Placeholder
Պուտինը ըմբռնումով է մոտեցել Թրամփի՝ ուկրաինացի զինվորներին խնայելու կոչին