Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին
Քաղաքական
17:43 14/03/2025
Աշխարհ

Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ Մոսկվան շահագրգռված է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման մեջ և պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի հաստատման ավարտի և այս կարևոր փաստաթուղթը ստորագրելու Երևանի պատրաստակամության մասին։

Վլադիմիր Պուտինն այս կապակցությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման։ Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա։

Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցերի։

Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կայանալիք հոբելյանական տոնակատարություններին»,- ասված է հաղորդագրությունում։

Placeholder
Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին