Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համաձայն միջազգային հետազոտությունների՝ օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով, կարող է 13%-ով կրճատել սրտամկանի կաթվածների թիվը։
Առողջապահության ազգային Ինստիտուտից նշում են, որ աշխարհի շատ երկրներում աղի սպառումը կազմում է օրական 9-12 գրամ, ինչը շատ ավելին է, քան մարդու ֆիզիոլոգիական պահանջը և գրեթե երկու անգամով գերազանցում է ԱՀԿ-ի կողմից առաջարկվող օրական 5 գրամը: Ի դեպ, ըստ ԱՀԿ-ի՝ տարեկան կտրվածքով աղի հավելյալ օգտագործումը 1․89 միլիոն մարդու մահվան պատճառ է հանդիսանում:
«ՀԻՇԵՔ
Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի օրական անվնաս չափաբաժինը 5 գրամն է:
Բազմաթիվ հետազոտություններ փաստում են՝ վտանգավոր է ոչ թե աղի օգտագործումը, այլ դրա չարաշահումը:
2016-2017թթ․ ՀՀ-ում իրականացված ՈՎՀ ռիսկի գործոնների տարածվածության STEPS ազգային հետազոտության տվյալների համաձայն, Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 35%-ը մշտապես կամ հաճախ է աղ ավելացնում կերակրին: 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում։
18-69 տարեկան բնակչության շրջանում աղի միջին օրական սպառումը կազմում է 9․8գ: Ընդ որում, տղամարդիկ օրական 2.6 գ-ով ավելի շատ են աղ օգտագործում, քան կանայք:
Բնակչության 31.2%-ն օգտագործում է աղի մեծ քանակությամբ վերամշակված սնունդ:
Հարցվածների 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում: 82.4%-ը գտնում է, որ աղի կամ աղի թանձրուկների չարաշահումը կարող է հանգեցնել առողջական խնդիրների, ընդ որում, կանանց դեպքում այս ցուցանիշն ավելի բարձր է:
ԿԱՐևՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Հավելյալ աղի օգտագործումը հանգեցնում է զարկերակային արյան ճնշման բարձրացմանը՝ մեծացնելով հիպերտոնիկ հիվանդության, կաթվածի, ինֆարկտի և սրտային անբավարարության, օստեոպորոզի և երիկամային հիվանդությունների զարգացման հավանականությունը»,- նշում են Առողջապահության ազգային Ինստիտուտից: