Գեղարքունիքում ընտանեկան բռնությունները մեծ թիվ են կազմում
Օրվա մամուլ
17:47 14/03/2025
Հայաստան

Գեղարքունիքում ընտանեկան բռնությունները մեծ թիվ են կազմում

Ազգային և տարածաշրջանային առանձնահատկություններով պայմանավորված՝ Հայաստանում, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում ընտանեկան բռնության վիճակագրությունն ավելի քան խոսուն է։ 2023 թվականին Հայաստանում գրանցված 1819 ընտանեկան բռնության դեպքից 81-ը Գեղարքունիքի մարզում է եղել, իսկ 2024-ին գրանցված 2255 դեպքից 66-ն է Գեղարքունիքի մարզում եղել։  Նման թվեր է հրապարակել ՆԳ նախարարությունը։

Մարզում արձանագրված ընտանեկան բռնությունների նվազումը հաճախ խոսում է ոչ միայն այդ ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության, այլև այն մասին, որ մարզում բռնության մասին խոսելն ու այն բարձրաձայնելը հասարակության որոշ շերտերի համար դեռևս դժվար է:

Այսօր Գավառում տեղի ունեցած հանդիպում-քննարկմանը Համայնքային Ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը ներկայացրել է բռնության տեսակներն ու դրանց առանձնահատկությունները, պաշտպանվելու միջոցներն ու տարբերակները, նաև իրավական այլ մանրամասներ։ Խոսելով բռնության հետևանքների մասին, նա նշել է որ յուրաքանչյուր ընտանեկան բռնություն մեկ քայլով ավելի է մոտեցնում պետության թուլացմանը, և այդ առումով կարևոր է ընտանիքի ոչ միայն իրավական կողմի ապահովումը, այլև բովանդակային։

Նշվում է,  որ հանդիպման նպատակը հանրությանը ընտանեկան բռնության մասին իրազեկելն էր՝ ի՞նչ է ընտանեկան բռնությունը, ինչպե՞ս կարելի է պայքարել ընտանեկան բռնության դեմ, և եթե ենթարկվել են ընտանեկան բռնության, ինչպե՞ս կարելի է ստանալ աջակցություն: Ըստ էության, նպատակը ոչ միայն իրազեկումն էր, այլև հանրության հետ խոսելը, ինչը, կարծում եմ, ստացվեց, որովհետեւ բավական մեծ ակտիվություն կար հանրության կողմից։

Placeholder
Գեղարքունիքում ընտանեկան բռնությունները մեծ թիվ են կազմում