ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական 4 զենք և ապօրինի որսված 90 արտույտ
Հասարակություն
17:52 14/03/2025
Հայաստան

ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական 4 զենք և ապօրինի որսված 90 արտույտ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Հանրապետության որսահանդակներում փետրվարի 27-ից մարտի 13-ը իրականացրել են որսագողության դեմ պայքարի խստացված միջոցառումներ։

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Թաթուլ բնակավայրերի և Թալին քաղաքի հարակից տարածքներում արձանագրվել են ապօրինի որսորդության դեպքեր։

·Գ.Հ.-ն «ԻԺ-155» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 60 թռչուն։
· Գ.Ա.-ն «ԻԺ-18» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 10 թռչուն։
· Հ.Ա.-ն «ԻԺ-27» և «ԻԺ-18» տեսակի որսորդական զենքերով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 20 թռչուն։

Դեպքերով հայտնաբերված որսորդական զենքերն ու ապօրինի որսված թռչուններն առգրավված են։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Placeholder
ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական 4 զենք և ապօրինի որսված 90 արտույտ