Երկու ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական
Սպորտ
13:51 14/03/2025

Երկու ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Պետիկ Մանուկյանը և Արայիկ Էլոյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը երեկ հրապարակել էր հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ 

Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի, իսկ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կհյուրընկալվի Վրաստանի ընտրանուն:

Placeholder