Լրատվամիջոցները հաշվել են Եվգենի Պետրոսյանի ժառանգությունը
Աշխարհում
15:30 15/03/2025
Տարածաշրջան

Լրատվամիջոցները հաշվել են Եվգենի Պետրոսյանի ժառանգությունը

Եվգենի Պետրոսյանի ժառանգությանը հավակնող կանայք կիսելու են Մոսկվայի հեղինակավոր շրջաններում գտնվող առնվազն վեց անշարժ գույք։

Ռուսական ԶԼՄ-ները հաշվել են, որ Պետրոսյանն ունի մի քանի շքեղ բնակարան, այդ թվում՝ Զաչատիևսկի նրբանցքում գտնվող բնակելի սեփականությունը՝ 512 քմ ընդհանուր մակերեսով, որի արժեքը գնահատվում է ավելի քան 500 միլիոն ռուբլի։

Բացի այդ, Ելենա Ստեպանենկոյի հետ ամուսնալուծությունից հետո հումորիստը ստացել է համատեղ ունեցվածքի կեսը, որի ընդհանուր արժեքը գերազանցել է 2 միլիարդ ռուբլին։

Նշվում է, որ Պետրոսյանը երեք երեխա ունի՝ ավագ դուստրն արդեն 56 տարեկան է, կրտսերը ընդամենը մեկուկես տարեկան է, ունի նաև հինգ տարեկան որդի։ Նա այժմ ամուսնացած է 35-ամյա Տատյանա Բրուխունովայի հետ, որին որոշ երկրպագուներ կասկածում են շահադիտական նպատակներով ամուսնության մեջ։ Սակայն ինքը՝ Տատյանան, կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։

Placeholder
Լրատվամիջոցները հաշվել են Եվգենի Պետրոսյանի ժառանգությունը