Միքայելյան փողոցով կեղտաջրեր են հոսում
Հասարակություն
18:42 15/03/2025
Հայաստան

Միքայելյան փողոցով կեղտաջրեր են հոսում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայել փողոցով արդեն երկու օր է՝ կեղտաջրեր են հոսում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 15-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան 70 շենքի բնակիչներն իրենց զայրույթն են ուղղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին և «Վեոլիա ջուր» ընկերությանը, ասելով, որ 2 օր է՝ շենքի չորս կողմը ողողված է կեղտաջրերով, սակայն այդ երեք կառույցներն իրար հետ չեն փորձում խնդիրը լուծել։

«Երկու օր է՝ էս անտանելի վիճակն է։ Ահազանգել ենք է՛լ Երևանի քաղաքապետարան, է՛լ Մալաթիայի թաղապետարան, է՛լ «Վեոլիա ջուր», սակայն այդ երեք կառույցներից ոչ մի դրական պատասխան։ Ով է տեսել՝ 21-րդ դարում աշխարհի մայրաքաղաքներից մեկում, այն էլ հնագույններից համարվող, նման պատկերի ականատես լինես, որը տևի մի քանի օր։ Վճարումները կանոնավոր կատարում ենք, էնպես չի, որ «Վեոլիա ջրին» պարտք ենք, բայց մեր կատարած պարտավորության դիմաց ստանում ենք 0 արդյունք։ Քաղաքապետարան, թաղապետարան, արդեն երևի մեր համարները իրնց մոտ ֆիքսված է, տեսնում են մեր համարները ու արդեն ալարում են անգամ հեռախոսազանգերին պատասխանեն։ Ուզում ենք իմանանք՝ եթե նույն պատկերը լիներ Տիգրան Ավինյանի կամ Ռ․ Մխիթարյանի տների մոտ՝ կհանդուրժեի՞ն, չենք կարծում, այլ միանգամից «Վեոլիա ջրին» օդերով կհանեին, իսկ մեզ մոտ քանի օր է՝ գարշահոտ վիճակ է։ Արդեն գարուն է ու օրերը տաքացել են, երեխաները ուզում են դրսում խաղալ, բայց խաղալու տեղ էլ չի մնացել, ամենուր ողողված է այդ կեղտաջրերով, դե իսկ տների լուսամուտները բացելու և օդափոխելու մասին խոսք լինել անգամ չի կարող»,-ասել են բնակիչները աղբյուրին։
 

Placeholder
Միքայելյան փողոցով կեղտաջրեր են հոսում