Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը.ՀՀ ՊՆ հերքում է
Քաղաքական
14:16 16/03/2025
Հայաստան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը.ՀՀ ՊՆ հերքում է

 ՀՀ ՊՆ-ից հայտնում են.

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»։

Placeholder
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը.ՀՀ ՊՆ հերքում է