Նիկոլ Փաշինյանը Մասուդ Փեզեշքիանին տեղեկացրել է հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները
Քաղաքական
13:10 16/03/2025
Տարածաշրջան

Նիկոլ Փաշինյանը Մասուդ Փեզեշքիանին տեղեկացրել է հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

«Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Placeholder
Նիկոլ Փաշինյանը Մասուդ Փեզեշքիանին տեղեկացրել է հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները