Գյումրին դառնալու է տուրիզմի իսկական կենտրոն. Ռուբեն Մխիթարյան
Քաղաքական
12:58 16/03/2025
Հայաստան

Գյումրին դառնալու է տուրիզմի իսկական կենտրոն. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը քարոզարշավի շրջանակներում դիմել է գյումրեցիներին։

«Գյումրին դառնալու է տուրիզմի իսկական կենտրոն։ Համայնքը կունենա ժամանակակակից զբոսաշրջության համար բոլոր ենթակառուցվածքները, կներդրվեն  զբոսաշրջային թեմատիկ ծրագերր և միջոցառումներ, որոնք արդն իսկ գոյություն ունեցող մշակութային և գաստորնոմիկ բաղադրիչները  կլրացվեն նոր ուղղություններով։

Կանցնացվեն զանգվածային և ոչ զանգվածային սպորտային միջոցառումներ և փառատոններ, որոնք ոչ միայն կնպաստեն դեպի Գյումրի ներգնա և միջազգային տուրիզմին, այլև հաճելի ժամանց կապահովեն գյումրեցիների համար։ 

Կխթանենք մեր համար հարազատ արվեստներն ու արհեստները, իսկ դրանց ստեղածած արդյունքը կիրացվի և կտարածվի ոչ միայն Հայաստանում և Սփյուռքում, այլև ամբողջ աշխարհում։

Կստեղծվի Գյումրի քաղաքի փառքի ճեմուղին, որտեղ կտեղադրվեն մեզ փառք ու պատիվ բերած բոլոր անվանի գյումրեցիների կիսանդրիները։ Կկառուցվի ակվապարկ, ոպրեսզի գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն ունենան տարվա բոլոր սեզոններին վայելելու ջրային հանգիստը»,-իր ուղերձում ասում է Ռուբեն Մխիթարյանը։

Placeholder
Գյումրին դառնալու է տուրիզմի իսկական կենտրոն. Ռուբեն Մխիթարյան