Լիահույս եմ՝ իրավապահները այս ամենը կարձանագրեն և կանեն համապատասխան քայլեր․ Վարդանյանը՝ Բուսաբանական այգու հատված ծառերի մասին
Հասարակություն
19:56 17/03/2025
Հայաստան

Լիահույս եմ՝ իրավապահները այս ամենը կարձանագրեն և կանեն համապատասխան քայլեր․ Վարդանյանը՝ Բուսաբանական այգու հատված ծառերի մասին

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն, անդրադառնալով Երևանի Բուսաբանական այգում տեղի ունեցած զանգվածային ծառահատման դեպքերին և այգու ղեկավարության արձագանքին, գրում է․

«Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ Բուսաբանական այգին ծառերի հատման պատշաճ փաստաթղթավորում չունի, քանզի պաշտոնական հաղորդագրության մեջ փոխեցին ամենակարևորը՝ ժամկետները, սկզբնական վարկածով հատումները իրականացվել են 2023-2024թթ, հիմա՝ 2024-ի աշնանը։ Այսինքն, չկա ամեն հատված բույսի տակ հստակ փաստաթուղթ։

Ենթադրելի ոճն է՝ ըստ երևույթի, «էս երեքը կկտրես»…

Լիահույս եմ, որ իրավապահները այս ամենը կարձանագրեն և կանեն համապատասխան քայլեր…

Ցավալի է, որ բոլորիս հարստության նկատմամբ նման վերաբերմունքն է»։

Placeholder
Լիահույս եմ՝ իրավապահները այս ամենը կարձանագրեն և կանեն համապատասխան քայլեր․ Վարդանյանը՝ Բուսաբանական այգու հատված ծառերի մասին