Լաթաքիայում դպրոցները վերաբացվել են
Աշխարհում
11:46 17/03/2025
Աշխարհ

Լաթաքիայում դպրոցները վերաբացվել են

Սիրիական Լաթաքիա քաղաքում անվտանգության հետ կապված վիճակը բարելավել է։ «Գանձասարը» գրում է, որ այսօր Ազգային Սրբոց Նահատակաց վարժարանում վերսկսվել է դասապրոցեսը։ Մյուս տեղական վարժարաններն իրենց դռները բացել են դեռ մարտի 16-ին։ 

Վերականգնած են համացանցի ծառայություններն ու ջրի մատակարարումը։ Աշխատավայրերում նույնպես աշխատանքը վերսկսկվել է։ 

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում կատաղի բախումներ էին տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և Դամասկոսի նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև։ 

Placeholder
Լաթաքիայում դպրոցները վերաբացվել են