Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես որ ուզեմ կազինո գնալ... իմ գումարն է, ինչ ուզենամ, կարամ անեմ. Խաչատուր Սուքիասյան
«Հանգստանում էի ինձ համար ցանկացած վայրում»,-Ազգային ժողովում ի պատասխան լրագրողների հարցին, թե որտե՞ղ էր օրեր առաջ, քանի որ մամուլում լուսանկարներ էին տարածվել, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկատվությանը, որ Խ. Սուքիասյանն այլ երկրում կազինո է գնացել, նա ասաց. «Ինչ նկարել են, դա կազինոյի հետ կապ չունի։ Կազինոյի շենքն է, կազինոն ձախ կողմում է, սա աջ կողմում է։ Տարբեր սրահներ կան, ռեստորան, խանութներ կան»։
Հարցին՝ գնացե՞լ է կազինո, նա պատասխանեց. «Ես որ ուզեմ կազինո գնալ, ոչ ձեզ եմ նայելու, ոչ էլ այդ նկարողին, իմ գումարն է, ինչ ուզենամ, կարամ անեմ։ Մասնավոր մարդ, ինչ ուզում է, թող անի, ուզում է թող տանի, փողն ինչ ուզում է, անի»։
Ինչ վերաբերում է օրեր առաջ իր թիկնազորի զենք կրելու կասկածանքով ոստիկանություն տանելուն, նա ասաց. «Ես չգիտեմ՝ ի՞նչ էին փնտրում, դա իրենց մտքերն է, որ ասել են։ Զենք փնտրել՝ ի՞նչ է նշանակում, պետք է օպերատիվ տվյալներով իմանան ու նոր փնտրեն։ Թող հասկանան, որ զենք փնտրելով չի։ Պետք է իմանան, զենքը կա՞։
Հատուկ գործիքներ կան, որով կարող են իմանալ։ Դա երևի իրենց օպերատիվ միտքն էր, կարծիքն էր, ոստիկանությունն է, իրավունք ունի ցանկացած բան ասի՝ ելնելով իր օպերատիվ գործողություններից։
Գետնին չեն տապալել։ Հրավիրել են, պարզաբանումներ են արել։ Նման գործելաոճի համար ողջունում եմ»։