Գյումրիում ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում ԸՕ կոպիտ խախտումներով. Մեսրոպ Առաքելյան
Քաղաքական
09:10 17/03/2025
Հայաստան

Գյումրիում ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում ԸՕ կոպիտ խախտումներով. Մեսրոպ Առաքելյան

«Գյումրիում քպ-ն քարոզարշավ է իրականացնում Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով»,-ահազանգում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա մանրամասնում է. «Չտեսի պես գովազդ են փակցրել ԿԸՀ չհատկացված բիլբորդների և  կանգառների վրա։  Տենց լավ չի, նոր փռած շիբինի վրա էլ կպցրեք, որ իմանան դուք եք արել»։

Նշենք, որ մարտի 30-ին ավագանու արտահերթ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը քաղաքապետի թեկնածու է առաջադրել Կարեն Մալխասյանին։ Նա հիմա Գյումրու  ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։

 

Placeholder
Գյումրիում ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում ԸՕ կոպիտ խախտումներով. Մեսրոպ Առաքելյան