Բուսաբանական այգին՝ կաղնու հատված ծառերի մասին
Հասարակություն
17:06 17/03/2025
Հայաստան

Բուսաբանական այգին՝ կաղնու հատված ծառերի մասին

Երևանի բուսաբանական այգու ծառահատումների հետ կապված  ներկայիս տնօրեն՝ Ժաննա Հովակիմյանը որևէ կապ չունի և իր օրոք ոչ մի կաղնի և ոչ մի ծառ չի կտրվել։ Այս մասին հայտնուևմ են Երևանի բուսաբանական այգուց։ 

«Համաձայն ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրենի 2025թ-ի մարտի 17-ի 15-Լ հրամանի մասնագիտական հանձնախմբի մասնակցությամբ՝ Ժիրայր Վարդանյան, Նորիկ Շատոյան, Աշոտ Բոգդանյան, Նաիրա Պողոսյան,  Արթուր Պետրոսյան, Մերինե Սարգսյան 2025թ-ի մարտի 17-ին Երևանի բուսաբանական այգու դենդրոհավաքածուների հողամասում իրականացրել են կաղնու ծառուղու դիտարկում, ուսումնասիրություն։

Արդյունքում պարզվել է, որ ծառուղու երկարությամբ առկա էին մոտ 30 հատ հատված կոճղեր, ակնադիտական եղանակով դիտարկելիս ակնհայտ է, որ մեկ տասնյակից ավելի քանակությամբ կոճղերն ունեն մի քանի տարիների հատման վաղեմություն։ Մոտ 20 հատ կոճղերը հատվել են վերջին 2 տարում (2023-2024թթ)։ Հատված կաղնու ծառերի կենսունակության աստիճանի որոշումը պահանջում է համալիր դենդրոչափական ուսումնասիրություն»,- հայտնում են բուսաբանական այգուց։ 

Հիշեցնենք, որ մարտի 15-ին քաղաքացի Էդուարդ Հայրումյանն ահազանգել էր Բուսաբանական այգում ծառերի սպանդի մասին, մասնավորապես հայտնելով, որ Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ (ըստ ականատեսների պատմածի վերջին մի քանի ամիսներին)։

(Գլխավոր լուսանկարը՝Էդուարդ Հայրումյան էջից)

Placeholder
Բուսաբանական այգին՝ կաղնու հատված ծառերի մասին