Տեղաբաշխել է 750 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսեր, հասույթը կօգտագործվի պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով
Տնտեսություն
13:30 17/03/2025
Հայաստան

Տեղաբաշխել է 750 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսեր, հասույթը կօգտագործվի պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով

2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից։ 

«Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է՝ մեր երկրի համար խիստ էական մի իրադարձություն, որը ոչ միայն ընդգծում է Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական համակարգերի կայունությունը, այլև վկայում է միջազգային կառույցների և ներդրողների կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ամուր, խորքային և երկարաժամկետ վստահության մասին:

Տեղաբաշխման գործընթացն ունի իրեն հատուկ ընթացակարգեր, որոնք հանրային խոսքի մեջ ենթադրում են նաև որոշակի սահմանափակումներ: Քանի որ այս առումով հանրության շրջանում շատ հարցեր կան, ժամկետի ավարտից անմիջապես հետո` առաջիկա օրերին, նախատեսվում է կազմակերպել բրիֆինգ: Օրվա և ժամի վերաբերյալ ավելի հստակ կտեղեկացնենք նախապես»,- հայտնում են նախարարությունից։ 

Նախարարության կայքում նշված է. 

«Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%:

Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:

Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:

Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները

 

Սույն հայտարարության մեջ նշված պարտատոմսերը չեն գրանցվել և չեն գրանցվելու ԱՄՆ Արժեթղթերի մասին 1933թ. օրենքի համաձայն և չեն կարող առաջարկվել կամ վաճառվել ԱՄՆ-ում՝ բացառությամբ գրանցման պահանջից ազատման կիրառելի դեպքերի»։

 

Placeholder