Արդեն կիսով չափ ինձ հայ եմ զգում. Օգնյեն Չանչարևիչ
Սպորտ
15:45 17/03/2025
Հայաստան

Արդեն կիսով չափ ինձ հայ եմ զգում. Օգնյեն Չանչարևիչ

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Նախօրիեն հավաքականն անցկացրել է առաջին մարզումը:

Մարզմանը մասնակցել է նաև թիմի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, ով ՀՖՖ TV-ին տված հարցազրույցում  խոսել է վնասվածքից հետո ապաքինման ընթացքի, ազգային թիմի նոր գլխավոր մարզչի, ինչպես նաև Վրաստանի դեմ հանդիպումների մասին.

«Իմ վերականգնման գործընթացը հենց սկզբից էլ լավ է ընթացել։ Հիմա արդեն, կարող եմ ասել, շատ լավ վիճակում եմ, միգուցե ֆիզիկապես դեռ 90-95 տոկոսով եմ պատաստ, բայց հոգեբանորեն միշտ 100 տոկոսով  պատրաստ եմ։

Արդեն կիսով չափ ինձ հայ եմ զգում, քանի որ երկար ժամանակ է այստեղ եմ։ Ամեն ինչ անում եմ խաղերին լավ պատրաստվելու համար, հասկանում եմ խաղի կարևորությունը բոլորի համար։

Շատ ճնշում չեմ զգում, բայց անհամբերությամբ սպասում եմ առաջիկա խաղերին»։ 



Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»

Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արտակ Դաշյան - «Նոա»
Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»

Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու»
Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ
Արայիկ Էլոյան - ԲԿՄԱ
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)

Այսօր հավաքականի ճամբար կժամանեն Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը: Գեորգի Հարությունյանը և Վահան Բիչախչյանը թիմին կմիանան մարտի 18-ին:

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան հանդիպումները կկայանան՝ համապատասխանաբար մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մարտի 23-ին՝ Թբիլիսիի «Դինամո Արենայում»։

 

Placeholder
Արդեն կիսով չափ ինձ հայ եմ զգում. Օգնյեն Չանչարևիչ