Ֆիզկուլտուրայի ուսուցիչները վերապատրաստվել են, որպեսզի կարողանան ճիշտ շահագործել հեծանիվները. ԿԳՄՍ նախարար
Կրթություն, գիտություն
11:07 18/03/2025

Ֆիզկուլտուրայի ուսուցիչները վերապատրաստվել են, որպեսզի կարողանան ճիշտ շահագործել հեծանիվները. ԿԳՄՍ նախարար

«Հեծանվավազք  կազմակերպելու համար ավելի քան 6000 հեծանիվ է գնվել ու բաժանվել դպրոցներին, հիմա էլ  դպրոցները շարունակում են դրանք  շահագործել»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչներն առանձին  վերապատրաստվել են, որպեսզի կարողանան   ճիշտ շահագործել հեծանիվները։

«Նույնիսկ լուրեր տարածվեցին, թե  ուսուցիչներին ստիպում ենք հեծանիվ վարել։ Կարծում եմ՝  ոչ մեկիս չէր խանգարի  ավելի առողջ ապելակերպ վարելը, բայց ընդգծեմ, որ որևէ մեկին որևէ բան չենք ստիպում»,- ասաց Ժ.Անդրեասյանը։

Placeholder
Ֆիզկուլտուրայի ուսուցիչները վերապատրաստվել են, որպեսզի կարողանան ճիշտ շահագործել հեծանիվները. ԿԳՄՍ նախարար