Ձեր աննախադեպ կատարողականում մանկապարտեզների կառուցում և վերանորոգում կետում թերակատարումը 50% է.  Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին
Քաղաքական
12:39 18/03/2025
Հայաստան

Ձեր աննախադեպ կատարողականում մանկապարտեզների կառուցում և վերանորոգում կետում թերակատարումը 50% է. Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին

«Ինչ վերաբերում է նրան, որ ասում եք, թե նախընտրական քարոզարշավին ինչ ասել ենք՝ կատարել ենք։ Օրինակ Հաղթանակի 40-ամյակի զբոսայգին. խորհուրդ կտամ վաղը այցելեք, կամ մտեք իմ «ՏիկՏոկ»-ի էջը, տեսեք ձեր սարքած այգին։ Արևային օրերին մի հոգի դուրս չի գալիս զբոսնելու»,-Երևանի ավագանու նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանին դիմեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Մինչ այդ «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը զեկուցեց «Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի» իրականացման հաշվետվությունը։

Մեսրապ Մանուկյանը հիշատակեց նաև Մասիվի Վերածննդի այգին և խոստացավ շարունակել ցանկը։

«Նախադպրոցական հաստատությունների՝ մանկապարտեզների կառուցում և վերանորոգում կետում թերակատարումը շուրջ 50% է։ Պաշտպանության ոլորտում 66% է կատարողականը, առողջապահությունը՝ 30 %-ով թերակատարել եք, կենտրևոնի թաղապետը 700 մլն դրամ է թերակատարել և այսպես շարունակ։ Ուզումեմ հասկանալ, որ ասում եք՝ կատարողականը շատ բարձր տոկոս է եղել, զեկուցողն էլ ասում է, թե չգիտի քանի տոկոս է եղել, հետևաբար՝ ձեզ ով է ասել, որ բարձր տոկոս է եղել»,- հարցրեց Մանուկյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամը զեկուցողին հարցրեց, թե որոնք են եղել քաղաքապետարանի առաջնահերթ երեք ուղղությունները, քանի որ «բաց ոճի շարադրություն» հիշեցնող զեկույցի մեջ չի տեսել այն։

«Եվ այդ խայտառակ թերակատարումներով հանդերձ՝ Երևանի 2024 թվականի բյուջեն կատարվել է 94.5 %-ով»,-Մեսրոպ Մանուկյանին արձագանքեց Տիգրան Ավինյանը։

Մանուկյանը առաջկեց, թե հարցն ուղղված է զեկուցողին իսկ 2024 թվականի կատարողականի մասին ելույթ կունենա։

 

Անետա Բաբայանը նշեց, թե ավագանու ընդունած զարգացման ծրագրում 33 գերակայություններ  է նշված և ճիշտ չի գտնում իր ընտրած երեք առաջնահերթությունների մասին խոսել։

Իր ելույթում Մեսրոպ Մանուկյանը նշեց, որ Երևանի զարգացման ծրագրում հստակ առաջնահերթություններ նշված չեն, ինչպիսին են օրինակ, լանաչ քաղաքը, զբոսաշրջության համար գրավիչ քաղաք։

«Խոսում եք սոցիալական տիրույթներում ձեր ֆանտաստիկ գրանցած առաջընթացի մասին, բայց ձեր Ֆեյսբուքի, «ՏիկՏոկ»-ի, Ինստագրամի էջերում 300-400 դիտում եք ունեցել։ Ժողովուրդ, այդպես առաջընթաց չի կարելի ապահովել, հատկապես Երևանի համար»,-հայտարարեց Մեսրոպ Մանուկյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեր աննախադեպ կատարողականում մանկապարտեզների կառուցում և վերանորոգում կետում թերակատարումը 50% է. Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին