Ադրբեջանը զուգահեռ հարթությունում նվազագույնը 5-6 նախապայման է առաջադրել. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
17:31 18/03/2025
Հայաստան

Ադրբեջանը զուգահեռ հարթությունում նվազագույնը 5-6 նախապայման է առաջադրել. Տիգրան Աբրահամյան

Հայ-ադրբեջանական բանակցություններում ՀՀ իշխանությունները շարունակում են զիջողական քաղաքականությունը՝ համաձայնելով ադրբեջանական կողմի բոլոր պահանջներին։ Նիկոլ Թաշինյանի թիմի միակ նպատակը Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելն է, որպեսզի այն որպես խաղաթուղթ օգտագործի առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

Տարածաշրջանային զարգացումների և իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։

▪Ակնհայտ է դառնում, որ կա արտաքին վտանգ և այն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը Հայաստանի իշխանություններին մինչև վերջ սեղմելու, մաքսիմալ զիջումներ կորզելու հնարավորություններ  է տեսնում, և փորձում է օգտագործել իր ողջ հնարավորությունները՝ կլինի այն շանտաժի, կոշտ խոսակցությունների վիրավորանքի ձևով։ Որևէ մեկը չի կարող բացառել որ այն կարող էլինի առաջնագծի ուղղությամբ սադրանքի միջոցով։

▪Ադրբեջանի իշխանությունների պահանջները չեն սահմանափակվում միայն միջազգային մակարդակով, մտել է Հայաստանի ներքին կյանք ներքին իրողություններ փորձում են իրենց միջամտությամբ ուղղորդել, թե հայ հասարակությունն ինչպես է ապրելու և այլն։

▪Առավելագույնը, որ անում է իշխանությունը՝ փորձում է  հանրությանը խաբել, թե Սահմանադրության փոփոխության օրակարգը, որը վերջին երկու ամսում ակտիվացել է, որև կապ չունի ադրբեջանական պահանջի հետ, իրենք այն դեռ 7 տարի առաջ էին ուզում անել և այլն...

▪Ադրբեջանը զուգահեռ հարթությունում նվազագույնը 5-6 նախապայման է առաջադրել, դրանցից խոշորը, որն իր համար շատ կարևոր է, այսպես կոչված՝ «միջանցքային» թեման է, ռեգիոնալ ապաշրջափակման հարցը, որը պայմանագրից հանվել և առանձին քննարկման առարկա է դարձել։

 ▪Ադրբեջանն ունի նոր ակնկալիքներ զիջումների ձևով և, բնականաբար, որևէ փաստաթղթի  ստորագրում չի կանգնեցնելու նրան։

▪Ադրբեջանում որոշակիորեն խանդ է ստեղծված այն թեմայով, որ թուրքերը մասնակցություն կամ գերակշիռ ներկայություն են ունեցել իրենց հաջողությունների մասով։ Սա նույնիսկ հանրային դիսկուրսի հասավ, երբ Էրդողանը հայտարարեց, թե Ղարաբաղում են խնդիր լուծել, արաբական աշխարհում։

▪44 օրյա պատերազմից հետո Արցախում մի քանի տեղ թուրքերը տեղակայում ունեին՝ Ակնայում, որտեղ պաշտոնապես ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնն էր, Շուշիի և Քաշաթաղի հատվածում էին ոչ պաշտոնական տեղակայված իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումները։

 ▪Եթե այն որևէ առնչություն չի ունեցել և Ադրբեջանն է փորձում դրա կապը ցույց տալ, ապա արդեն Միացյալ Նահանգներն այստեղ խնդիր ունի՝ ցույց տալու համար, որ ոչ թե իր քայլերը տարածաշրջանում բերում են ապակայունացման,այլ հակառակը՝ իրենց պաշտոնական քաղաքականությունն է խաղաղությունը, կայունությունը և այլն։

 ▪Տարիներ շարունակ ՀՀ Երրորդ նախագահի դեմ գեներացրել են մեղադրանքների տարափ՝ այս կամ այն կամայական հանցագործությանը ներկայության, կամ պատասխանատու լինելու տեսանկյունից, նույնը եղել է 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո։

▪Իրավական որևէ հիմք գոյություն չունի։ Որևէ մտավախություն Սերժ Սարգսյանը կամ նրա թիմը չունի, որ այն ինչ-որ բան կարող է դառնալ, բացի ժամանակի վատնումից, բայց սա իշխանության համար կյանքի խնդիր է։

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը զուգահեռ հարթությունում նվազագույնը 5-6 նախապայման է առաջադրել. Տիգրան Աբրահամյան