Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անջատեցին Երևանի ավագանու նիստի հեռարձակումը, քանի որ քննարկվում էր տրանսպորտի ուղեվարձը նվազեցնելու ընդդիմության նախագիծը
«Հաջորդ հարցը նույնպես հանրային տրանսպորտի վերաբերյալ է և արդեն տարուց ավելի է ինչ այս դահլիճում քննարկվում է, վերջերս էլ 80 հազար քաղաքացու պահանջով քննարկվեց, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, գտնում ենք, որ հարցն այլևս արդիական չէ քննարկելու այս ֆորմատով և ՔՊ-ն ու «Հանրապետություն» խմբակցություններն ամբողջ կազմով չեն մասնակցի հարցի քննարկմանը»,- ավագանու նիստում հայտնեց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Վերջինս խոսեց «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնած նախագիծից, որով նախատեսվում է տրանսպորտի ուղեվարձի արժեքը նվազեցնել:
Դահլիճում էր միայն փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ով լրագրողներին հայտնեց, որ եկել է նիստը վարելու:
Այդ ընթացքում անջատվել է նաև նիստի ուղիղ հեռարձակումը: