Հարավային Ավստրալիայի ափերին առեղծվածային փրփուրի պատճառով ավելի քան 100 սերֆինգիստ է հիվադացել
Առողջություն
16:38 18/03/2025
Աշխարհ

Հարավային Ավստրալիայի ափերին առեղծվածային փրփուրի պատճառով ավելի քան 100 սերֆինգիստ է հիվադացել

Հարավային Ավստրալիայի լողափերում առեղծվածային ծովային փրփուր է հայտնվել, ինչի հետևանքով ծովային արարածներ են սատկել։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Ուեյթփինգի և Փարսոնսի լողափերը պատված էին թանձր դեղնականաչավուն փրփուրով, որը նման է լորձի։

Տարօրինակ փրփուրի հետ մեկտեղ ափ են նետվում ծովաձիերի, ձկների ու ութոտնուկների  մարմինների մնացորդները։

Այս լողափերում ալիքների վրա սերֆինգով զբաղվելուց հետո  ավելի քան 100 մարդ բողոքել է նույն ախտանիշներից՝ մշուշոտ տեսողություն, աչքերի քոր, հազ և դժվարացած շնչառություն: Սերֆինգիստները փրփուրը նմանեցնում են մաքրող քիմիական միջոցի, որն ունի սուր հոտ։

Ենթադրվում է, որ հենց այս փրփուրի հետևանքով են սերֆինգիստները հիվանդացել։

 

Placeholder
Հարավային Ավստրալիայի ափերին առեղծվածային փրփուրի պատճառով ավելի քան 100 սերֆինգիստ է հիվադացել