«Ժողովուրդ». Ինչու է ՔՊ-ն որոշել ամփոփիչ բանավեճից «փրկել» Սարիկ Մինասյանին
Օրվա մամուլ
08:59 19/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու է ՔՊ-ն որոշել ամփոփիչ բանավեճից «փրկել» Սարիկ Մինասյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գյումրիում նախընտրական թեժ իրավիճակ է, և ՔՊ-ն որոշել է նոր մարտավարություն մշակել՝ ամփոփիչ բանավեճից «փրկելով» Սարիկ Մինասյանին:

 

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի համակարգմամբ որոշում է կայացրել ամփոփիչ բանավեճի օրը մտածել որևէ պատճառ, և անգամ հիվանդության հիմքով հրաժարվել առաջին դեմքով եզրափակիչ բանավեճին մասնակցելուց՝ այնտեղ ուղարկելով իրենց «ծանր հրետանուն»՝ Նազելի Բաղդասարյանին:Սակայն Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց.

 

«Նման բան չկա և չի կարող լինել։ Մեր նախընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը ներկա է լինելու բանավեճին, և փաստարկված արձագանքելու է այն բոլոր ստերին և կեղծիքներին, որոնք փորձ է արվում կապել իր կամ կուսակցության անվան հետ»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչու է ՔՊ-ն որոշել ամփոփիչ բանավեճից «փրկել» Սարիկ Մինասյանին