Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավինյանը մեզ խոստացավ, բայց դեռ ապրում ենք 4-րդ կարգի վթարային շենքում, լքված ենք, արհամարհված. Ակցիա քաղաքապետարանի դիմաց
Վարդաշենի հանրակացարանի 68ա շենքի բնակիչները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել։ Բնակիչներն ասացին, որ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ ընտրվելու դեպքում կլուծի իրենց բնակարանային խնդիրը, կտեղափոխի վթարային շենքից։
«Տարիուկես առաջ ասել են, հիմա նոր ասում են՝ պետք է որոշում կայացանենք։ Եթե խոսք եք տվել մեկուկես տարի առաջ, նոր պետք է որոշում կայացնե՞նք... Այդպես չի լինում։
Քաղաքապետ, փոխքաղաքապետ՝ այդպես չի լինում։
Անձևրաջրերը, կոյուղաջրերը լցվում են բնակարաններ։ Խնդրում ենք, պահանջում ենք՝ իջեք ներքև, հասկանանք՝ ինչպես է հարցը լուծվում, ինչ տարբերականներով, եղանակներով, ի՞նչ են մեզ առաջարկում։
Մենք լինելու ենք հետևողական, կշարունակենք ակցիաները այստեղ, կառավարության դիմաց։ Վրանները կխփենք ու կմնանք այստեղ»,- ասացին բնակիչները։
Մեկ այլ բնակիչ էլ հիշեցրեց, որ 5 տարի առաջ Նիկիոլ Փաշինյանն էր ասել՝ բոլոր հանրակայացարանները 2025 թվականին պետք է չլինեն։
«Զարմանալի է, որ նստում են իրենց տաք աթոռներին ու չեն մտածում ժողովորդի մասին»,- ասաց բնակիչներից մեկը։
«Զուգարանում սև սունկ է աճում խոնավությունից, հնարավոր չէ ապրել։ Լքված ենք, արհամարհված, գալիս խոստում են տալիս, մոռանում են։ Մեր կյանքերը վտանգված են։ Պետք է անհապաղ տարհանեն մեզ, ապրում ենք 4-րդ կարգի վթարային շենքում»,- նշեց ակցիայի մասնակից բնակիչը։