Լարսը փակ է բեռնատարների համար
Հասարակություն
08:54 20/03/2025
Հայաստան

Լարսը փակ է բեռնատարների համար

Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արարատի մարզում մառախուղ է։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից էլ հայտնում են, որ այս պահի դրությամբ  Սիսիանի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում անձրև է տեղում։

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արտաշատի և Գորիսի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Placeholder
Լարսը փակ է բեռնատարների համար