Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերից. Զախարովա
Քաղաքական
22:09 20/03/2025
Տարածաշրջան

Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերից. Զախարովա

Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերից՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի առաջընթացի ֆոնին; Այդ մասին ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք չենք կարող չանհանգստանալ, որ առաջընթացի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի հաստատման մասին լուրերի ֆոնին, վերջին շրջանում, ցավոք, ավելի հաճախ են հաղորդվում երկու երկրների սահմանին լարվածության աճի մասին», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան իր գործընկերներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման։

Վերջին մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր Հայաստանի զինված ուժերը խախտում են հրադադարը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ հաղորդագրությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերից. Զախարովա