Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստամոքսի քաղցկեղն ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, հաճախ՝ 60 տարեկանից բարձր։ Պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը ներկայացրել է այդ հիվանդության առանձնահատկությունները. «Կախյալ է «Հելիկոբակտեր պիլորի» բակտերիայից։ Օրգանիզմում, ստամոքսում այդ բակտերիայի երկար ժամանակ տեղակայվելը բերում է քաղցկեղի առաջացմանը։
Դա պետք է լինի երկար տարիներ, բավականին մեծ քանակով։ «Հելիկոբակտեր պիլորիի» հետազոտումը համարվում է կանխարգելիչ միջոցառումներից մեկը։
Երկրորդ. սնունդը շատ կարևոր է։ Շատ աղը, ապխտած, դժվարամարս, յուղալի սնունդը, այդ թվում բավականին հաճախ կարմիր միս օգտագործելը, համարվում են վտանգավոր, որոնք առաջացնում են սկզբում գաստրիտներ, իսկ խրոնիկ գաստրիտները կարող են վերածվել չարորակ ուռուցքի։ Ախտահարվում է ստամոքսի լորձաթաղանթը։
Ռիսկի գործոններից է նաև վնասակար սովորությունները՝ ալկոհոլն ու ծխելը»։
Ինչ նշաններ ունի սկսվող ստամոքսի քաղկեցը
Երկար ժամանակ մարդ գանգատներ չի ունենում, բայց ուռուցքը զարգանում է։ Այնուհետև առաջանում են գանգատներ՝ ցավ, այրոց, բերանում դառը զգացում, սրտխառնոց, նույնիսկ փսխում։ Հետագայում երբ տարածվում է չարորակ պրոցեսը, կարող են կղանքում լինել արյան հետքեր, հոգնածություն, ախորժակի վատացում, քաշի կորուսը։
Ինչպես է ախտորոշվում ստամոքսի քաղցկեղը
էնդոսկոպիկ զոնդով նայվում է ամբողջ լորձաթաղանթները, որտեղ կա կասկածելի օջախ, պարտադիր արվում է բիոպսիա։ Իհարկե, կատարվում են զուգահեռ ԿՏ հետազոտություն, սոնոգրաֆիա, ՄՏՌ, արյան մի քանի հետազոտություններ։
Բուժումը
Այսօրվա դեղորայքային բուժումը, եթե ճիշտ է նշանակվում, լինում է բավական արդյունավետ։ Քիմիոթերապիան կարող է լինել նույնիսկ նախավիրահատական, եթե մետաստազները միայն ավշային հանգույցներում են։ Սա բերում է նրան, որ չվիրահատվող ուռուցքը դառնում է վիրահատվող, այսինքն փոքրանում է, մետաստազներն անհետանում են, վիրաբույժը կարողանում է կատարել լիարժեք վիրահատություն՝ լրիվ հեռացնելով օջախները։
«Շատ հնարավորություններ կան ստամոքսի քաղկեցի բուժման համար, բայց ամեն դեպքում, վտանգավոր հիվանդություն է, բուժման լավ արդյունք գրանցելու միակ գրավականը վաղ հայտնաբերումն է։ Շատ ուշադիր եղեք ձեր գանգատներին, դիմեք բժշկի։
Անհուսալի պացիենտներ չունենք, կարողանում ենք օգնել»,- ասել է տալիս պրոֆեսորը։
Մանրամասն՝ տեսանյութում։