ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու հնարավորության մասին
Քաղաքական
16:55 21/03/2025
Հայաստան

ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու հնարավորության մասին

«Այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չունենք»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քննարկվել է նաև հայ-թուրքական սահմանից ռուս սահմաններին  դուրս բերելու և ՀՀ սահմանապահ զորքերի կողմից ծառայություն իրականացնելու հարցը։

Աբազյանն ասաց, որ 2024 թվականից «Զվարթնոց» օդանավակայանում ամբողջովին սահմանապահ ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից, մարտի 1-ից նույնն իրականացվում է նաև Ագարակ սահմանային հատվածում՝ հայ-իրանական սահմանին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու հնարավորության մասին