Տիգրան Ավինյանի Telegram էջի 1,300 հետևորդը ՔՊ-ի ֆեյքերի ֆաբրիկան մեկ գիշերվա ընթացքում հասցրեց 25,000-ի. Արթուր Չախոյան
Քաղաքական
16:20 21/03/2025
Հայաստան

Տիգրան Ավինյանի Telegram էջի 1,300 հետևորդը ՔՊ-ի ֆեյքերի ֆաբրիկան մեկ գիշերվա ընթացքում հասցրեց 25,000-ի. Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  ֆեյսբուքի իր էջում գրել է։

«Տիգրան Ավինյանի Telegram էջը ամիսներ առաջ 1,300 հետևորդ ուներ, բայց ՔՊ-ի ֆեյքերի ֆաբրիկան մեկ գիշերվա ընթացքում «մոգական» կերպով այդ թիվը հասցրեց 25,000-ի։ Արդյունքում՝ թվերը ուռճացվեցին, իսկ իրական աջակցությունը մնաց նույնքան դատարկ, որքան նրա երբևէ գոյություն չունեցած վարկանիշը։ Այսինքն՝ լցոնած 25.000 հետևորդներից մնացել է 3.814 հոգի։

ՔՊ-ի գործիքակազմը հին է, բայց անփոփոխ․ սոցհարթակներում կեղծ հեղինակություն ստեղծելու համար գործի են դրվում ֆեյք էջեր, որոնք իրենց գովաբանող մեկնաբանություններ են գրում, և այդ ֆեյք էջերով ընդդիմախոսների էջերը զանգվածային բողոքարկում են ու արգելափակում՝ հանրության աչքերից հեռու պահելով առողջ քննադատությունը։

Հենց այսպես են ֆեյք էջերով ազդում հանրության կարծիքի վրա, օնլայն քվեարկությունների վրա ազդեցություն թողնում և կեղծ ժողովրդավարություն քարոզում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիգրան Ավինյանի Telegram էջի 1,300 հետևորդը ՔՊ-ի ֆեյքերի ֆաբրիկան մեկ գիշերվա ընթացքում հասցրեց 25,000-ի. Արթուր Չախոյան