«Ժողովուրդ». ՔՊ-ականները իրար հերթ չտալով՝ վարորդների ու հանրության առջև փորձել են «հերոս» երևալ
Օրվա մամուլ
08:44 21/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ականները իրար հերթ չտալով՝ վարորդների ու հանրության առջև փորձել են «հերոս» երևալ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«1 տարվա ընթացքում վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ: ՔՊ-ական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երեկ երկրորդ ընթերցմամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:

ՔՊ-ականները երեկ հավաքվել էին, և մեկը մյուսին հերթ չտալով՝ առաջարկություններ ու քննարկումներ էին անում:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ խմբակցության ներսում այս օրենքի փոփոխության վերաբերյալ ամեն մեկն իր հերթին ցանկացել է ընդառաջել վարորդներին, հանրության առջև «հերոս» երևալ:

Հանձնաժողովի նիստի ժամանակ էլ շատ ակտիվ էին ԱԺ պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արսեն Թորոսյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Զարուհի Բաթոյանը:

Հիմնական զեկուցող ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք ընդունել են միայն Զարուհի Բաթոյանի առաջարկը, իսկ մյուս պատգամավորների կողմից ներկայացված առաջարկները բովանդակային առումով փոխում էին օրենքի նախագիծը. ուստի որոշում է կայացվել, որ նրանք հանդես գան հեղինակային առանձին օրինագծով:

Այսինքն Խաչատրյանը ակնհայտ ցույց է տվել, որ դա իրենց գաղափարն է ու մյուս ՔՊ-ականները չպետք է «փայ» մտնեն այս թեմայի մեջ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ականները իրար հերթ չտալով՝ վարորդների ու հանրության առջև փորձել են «հերոս» երևալ