Հրապարակ». Ալիևը անցել հակագրոհի և ապատեղեկատվությամբ պնդելու ու ստանալու է իր ուզածը
Օրվա մամուլ
08:35 21/03/2025
Հայաստան

Հրապարակ». Ալիևը անցել հակագրոհի և ապատեղեկատվությամբ պնդելու ու ստանալու է իր ուզածը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որոշ տեղեկություններով, «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ փոխհամաձայնությունից հետո իշխանությունները գործի են դրել դիվանագիտական ողջ ռեսուրսը և մեծ աշխատանք են տարել, որ ինչքան հնարավոր է՝ միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ ողջունեն Հայաստանի այդ «հերոսական, խիզախ» քայլը։ Կատարվածն անհրաժեշտ և կարևոր քայլ է համարել Թեհրանը, «պատմական քայլ՝ դեպի տարածաշրջանային հաստատուն խաղաղություն և կայունություն»` Թբիլիսին, «համարձակ քայլ»` Գերմանիան, ողջունել է Ֆրանսիայի նախագահը, Եգիպտոսն անգամ անմասն չի մնացել։

Նիկոլ Փաշինյանը սրանով իրականում փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության և մի քիչ էլ Ալիևի վրա, որ առանց ածանցյալ նախապայմանների ստորագրի համաձայնագիրը: Սակայն եթե հայ հասարակությունն իրոք ընկճվում է այս ողջունումներից, Ալիևի համար միջազգային հանրության արձագանքը զրո արժեք ունի: Ճիշտ հակառակը. նա է անցել հակագրոհի և ապատեղեկատվությամբ, թե իբր կրակում են իր սահմանին, պատասխան է տալիս հանրությանը, որ չի պատրաստվում «ագրեսորի» հետ համաձայնագիր կնքել, և պնդելու ու ստանալու է իր ուզածը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրապարակ». Ալիևը անցել հակագրոհի և ապատեղեկատվությամբ պնդելու ու ստանալու է իր ուզածը