«Հրապարակ». Մանդատներից զրկված «Ապրելու երկիրը» չի ցանկանում համագործակցել ՔՊ-ի հետ
Օրվա մամուլ
08:46 21/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Մանդատներից զրկված «Ապրելու երկիրը» չի ցանկանում համագործակցել ՔՊ-ի հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Ալավերդու «Ապրելու երկիր» խմբակցությունը ՔՊ-ի կողմից Ալավերդում կատարված իշխանազավթումից հետո բոյկոտում էր նիստերը, սակայն նախօրեին ՔՊ-ն ավագանու ընդդիմադիր 9 անդամներին մանդատից զրկել է, այդ թվում՝ նաև մեկ տարի առաջ համայնքապետի պաշտոնից զրկված Արկադի Թամազյանին: ՔՊ-ում մտածել են, որ չնայած ընդդիմադիրները չեն մասնակցում ավագանու նիստերին, սակայն վաղը կարող են մտքափոխվել։

Մենք տեղեկացանք, որ ԱԵ ցուցակի հետին շարքերի բոլոր անձինք բացարկի դիմումներ են ներկայացրել՝ ընդհանուր 40 հոգի։ Մանդատներից զրկված «Ապրելու երկիրը» չի ցանկանում համագործակցել ՔՊ-ի հետ, եթե չեն կարող որոշումների վրա ազդեցություն ունենալ, և ամբողջ կազմով հեռանում են ավագանուց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Մանդատներից զրկված «Ապրելու երկիրը» չի ցանկանում համագործակցել ՔՊ-ի հետ