ՈՒՂԻՂ. «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» գիտաժողով
Քաղաքական
10:19 21/03/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» գիտաժողով

Կովկասի ինստիտուտը կազմակերպել է «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են հայ, վրացի, ադրբեջանցի փորձագետներ։

Համաժողովի նպատակն է վերլուծել ուկրաինական պատերազմի, Մերձավոր Արևելքի ճգնաժամի և այլ տարածաշրջանային և գլոբալ փոփոխությունների ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների քաղաքականության, անվտանգության, տնտեսության հասարակության ու տարածաշրջանում միջազգային դերակատարների ներգրավվածության վրա։ Գիտաժողովը կանդրադառնա ինչպես հարավկովկասյան երկրներին առնչվող մարտահրավերներին և սպառնալիքներին, այնպես էլ հնարավոր լուծումներին, համագործակցության հնարավորություններին և խաղաղության հեռանկարներին։

Համաժողովն անցկացվում է «Ներգրավելով հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ» ծրագիրն իրականացվում է Կովկասի ինստիտուտի կողմից՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Սիվիլիթաս հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից: Գիտաժողովի ընթացքում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին, և հնարավոր է ոչ միշտ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների պաշտոնական դիրքորոշման հետ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈՒՂԻՂ. «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» գիտաժողով