Արթուր Սերոբյանը չցանկացավ մեկնաբանել հարձակվող Հրանտ Լեոն Ռանոսի քայլը
Սպորտ
17:45 22/03/2025
Հայաստան

Արթուր Սերոբյանը չցանկացավ մեկնաբանել հարձակվող Հրանտ Լեոն Ռանոսի քայլը

«Ինձ համար ամենակարևորը հավաքականի կազմում լինելն է ու արդյունքը, ինչքան էլ ունենամ նեղվածություն, միշտ հավաքականի տղաների կողքին եմ ու հավաքականի մի մասնիկն եմ կազմում»,-  ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումից առաջ ասուլիսում ասաց թիմի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի հարձակվող  Հրանտ Լեոն Ռանոսի քայլը, որ դիմել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպին՝  «եթե չի խաղալու հիմնական կազմում, չի մնա հավաքականում», նա ասաց. «Չեմ ցանկանա մեկնաբանել այդ ամենը, քանի որ մարզիչը նշեց։ Ես, ինչպես ասացի, հավաքականի մի մասնիկն եմ, ինձ համար կարևորն այն է, որ մաքսիմում օգուտ տամ հավաքականին, կլինեմ հավաքականի մեկնարկային կազմում, թե փոխարինման դուրս գալու, էական  չէ։ Հավաքականում եմ իմ ազգի համար առավելագույնն անելու համար»։

Հիշեցնենք, որ  Հրանտ Լեոն Ռանոսի քայլի պատճառով գլխավոր մարզիչը նրան հեռացրել է հավաքականից։

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով) Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում: Հայաստանի ազգային հավաքականն արդեն Թբիլիսիում է:

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արթուր Սերոբյանը չցանկացավ մեկնաբանել հարձակվող Հրանտ Լեոն Ռանոսի քայլը