Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արման Ծառուկյանը նշել է այն մրցակիցներին, որոնց պատրաստ է հանդիպել իր հաջորդ մենամարտում
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ Արման Ծառուկյանը նշել է այն մրցակիցներին, որոնց պատրաստ է դիմակայել հաջորդ մենամարտում։
«Ես իրական №1 հավակնորդ եմ, պատրաստ եմ դա ապացուցել ցանկացած մարտիկի դեմ։ Բայց ինչպե՞ս դա անել, երբ բոլորը պատրաստ են միայն խոսքերով պայքարել։ Չարլզ Օլիվեյրա, Ջասթին Գեյջի, դուք կարող եք նստել և սպասել տիտղոսային մենամարտին, կամ կարող վաստակել ձեր իրավունքը»,-գրել է Ծառուկյանը սոցցանցերում։
Արման Ծառուկյանը 28 տարեկան է։ Նա իր դեբյուտը UFC-ում նշել է 2019 թվականին։ Ընդհանուր առմամբ, նա ունի ինը հաղթանակ և երկու պարտություն։