Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից
Սպորտ
17:19 22/03/2025
Հայաստան

Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է հավաքականից։  ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆփուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումից առաջ ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը։

«Ռանոսը մոտեցավ ինձ, հարցրեց` լինելո՞ւ է հիմնական կազմում, թե՞ ոչ: Ասացի` հավանաբար ոչ: Նա պատասխանել է, եթե չի խաղալու հիմնական կազմում, չի մնա հավաքականում: Ես որոշեցի, որ նա չպետք է լինի հավաքականում։

Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որն իրեն վեր դասի թիմային շահերից։ Իմ կարիեայի ընթացքում նման դեպք չի եղել, որ որևէ խաղացող մոտենա ինձ ու նման հայտարարություն կամ առաջարկ անի։

Ռանոսին ասել եմ՝ երիտասարդ ես, լավ տարքիում ես,  կստանաս քո շանսը։ Ես նաև վաղվա խաղում իր հետ կապված պլաններ ունեի։  Սակայն, ցավոք, չցանկացավ լսել»,- ասաց մարզիչը։

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով) Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում: Հայաստանի ազգային հավաքականն արդեն Թբիլիսիում է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից