Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում զգալիորեն կբարձրանա. Սուրենյան
Օրվա թեմա
10:39 22/03/2025
Հայաստան

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում զգալիորեն կբարձրանա. Սուրենյան

Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով։ Այս մասին հայտնում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

Կենտրոնի կանխատեսումների համաձայն, մարտի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում զգալիորեն կբարձրանա. Սուրենյան